08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ-ը փաստացի մնացել է մենակ. քաղաքագետ

՛՛Հայաստանը նույնիսկ չունի ԼՂՀ հիմնախնդրի նկատամբ հայեցակարգ, որը չի եղել նաև Լևոն Տեր-Պետորսյանի ժամանակ, տրանսֆորմացիաններ, իհարկե, եղել են, բայց հիմնական մոտեցումն առավել քան նույնն է մնացել, տեսլական չկա՛՛,-այսօր Երևանի մամուլի ակումբում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՛՛Հայաստանը և Եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ՛՛ թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ ՛՛Մենք կարող ենք անընդհատ ասել՝ Ղարաբաղը մերն է, բայց դրանով առաջ չենք գնա՛՛,-կարծում է նա:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը չպիտի ծառայի ու տիրոջ դերերում հանդես գան, Հայաստանը պիտի խորամանկի, մանևրելու քաղաքականություն տանի: Ըստ նրա՝ նախևառաջ պետք է ուժեղացնել ներքին ռեսուրսնները՝ տնտեսական, ժողովրդավարական, մշակութային, որին սակայն ուշադրություն չի դարձվում։ ՛՛Գուցե մեզ համար տարբերակ է այլընտրանքը գտնել Սփյուռքի հայության շնորհիվ։ Բայց նախարությունը կրկին չօգտվեց այդ հսկա ներուժից: Փաստացի ՀՀ-ը մնացել է մենակ՛՛,-եզրափակեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ