08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ակտիվիստները շրջափակել են ոստիկանության մեքենան /լրացված/վիդեո/

 “Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը” ֆեսբուքյան նախաձեռնությունն այսօր  բողոքի ակցիա  է կազմակերպել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: Հանձնաժողովն այսօրվա նիստում  նիստում որոշելու է էլեկտրաէներգիայի սակագինը:

 Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կրքերն այստեղ թեժ են. Բախվումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու հոգու՝  Արսեն Ադամյանին եւ  Վահան Դուրինյանին:  Ակցիայի մասնակիցները շրջապատել են ոստիկանության ավտոմեքենան եւ չեն թողնում տեղաշարժվի: Ոստիկանները լրացուցիչ օգնություն են պահանջել:

 

ժամը 13,45

Իրավիճակը շարունակվում է  ծայրահեղ լարված մնալ,  ժամանում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ եւ շտապ օգնության մեքենաները: Ոստիկանությունը ուժ է կիրառում ակտիվիստների նկատմամբ:

Մանրասմաները Henaran.am-ի  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ