24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության. ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր.«Ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։

Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը, գրելով.

«Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում ա ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում ա 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում ա Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել ա: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում ա, դա իր խնդիրն ա:

 

2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել ա նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ