24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«ՀՀԿ-ն այլևս իշխանության չէ պարոնայք, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մենք արհեստական ներդրված կեղծ օրակարգերի պակաս ընդհանրապես չենք զգացել: Դրանք, ինչպես միշտ հիմնականում ներդրվում են Նիկոլի և իր իշխանությունների կողմից, այսօր՝ նույնպես:
Մի քանի օր առաջ Նիկոլը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան ռուս լրագրողի հարցին, որն ուղղակիորեն կապված էր Հայ Ազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր ՍՊԱՐԱՊԵՏ Գարեգին Նժդեհի գործունեությանը, ներկայացրել է Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային Միության ապագա կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը Սարդարապատի ճակատամարտում կռվել են կողք կողքի, բայց Նիկոլը անհասկանալի ձևակերպումներ ներկայացրեց խորհրդագերմանական չհարձակման պակտի վերաբերյալ, որոնք առանձին քննարկման առիթ են։ Փաստացի խոսելով Բաղրամյանի ու Նժդեհի համատեղ կռվելու մասին, Նիկոլը ասում է մեծագույն պատմական սուտ, քանի որ ամենաշարքային հային էլ հայտնի է, որ Նժդեհը չի մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, Սպարապետ Նժդեհն այդ օրերին գտնվում էր Ղարաքիլիսայում և այդ ուղղությամբ էր պայքարում թուրքական բանակի դեմ։ Այս թեմայից և պատմական ստից հետո իմքայլական և իշխանական թևը՝ հասկանալով, որ Նիկոլի կողմից թույլ է տրվել հերթական սխալը (սուտը), փորձում է տարբեր միջոցներով թեման մեղմել։
Օրինակներ.
1.Առաջ են քաշում այն պնդումը, թե՝ «այս թեման ոտքի է հանել նաև նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի և այլ շրջանակների ներկայացուցիչների, որոնք, սակայն, թիրախավորել են ոչ թե Նժդեհի հարցում Հայաստանին մանիպուլյատիվ մեղադրանք ներկայացնողներին, այլ դրանց պատասխանող Նիկոլին»։
2. Նիկոլին արդարացնողները հայտարարում են, թե տվյալ պարագայում էականը ոչ թե պատմական դեպքերն ու ճակատամարտերի պատմությունն իմանալն է, այլ ռուսներին «դուխով» պատասխանելը։
3. Գուցե դա արվեց, որ ռուսների մոտ որոշակի մեղմի՞ Նժդեհի չափազանց հայկական լինելու փաստը և այլն…։

Նիկոլը կարող էր ամեն ինչին «դուխով» պատասխանել, բայց ոչ՝ փաստերի աղավաղումներով, ինչևէ, պետք է արձանագրենք, որ Գարեգին Նժդեհի անձի ու գործունեության թեման տևական ժամանակ գտնվում է հայ-ռուսական հարաբերությունների հետաքրքրության և քննարկման տիրույթում։ Այս հարցում կարևոր է ուշադրություն հրավիրել այս մեդալի մյուս կողմին, թե ինչու է Նիկոլն այդքան «դուխ» տվել և՛ ռուսներին, և՛ Ալիևին, որպեսզի նրանք ամեն հարմար առիթի արհեստականորեն առաջ քաշեն ՍՊԱՐԱՊԵՏ ՆԺԴԵՀԻ գործունեության թեման: Կարո՞ղ եմ ենթադրել որ ՀՀ-ի ներսում Նիկոլի և նրա ողջ իշխանության կողմից այնքան մեծ է ՀՀԿ-ի հանդեպ ատելության քարոզի ու թույնի չափաբաժինը, որ անգամ դրսի ուժերն օգտվում են այդ առիթից և դիվիդենտներ շահում, ու օգտվում Նիկոլի «բացած պատուհանից» և իրենց հարմար հռետորաբանությամբ հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհին շատ հանգիստ դարձնում «ֆաշիստ»։

ՎԵՐՋԱԲԱՆ.
Այսօր իրական քաղաքականության մեջ կան լուրջ առանցքային օրակարգեր, որոնք հանրային և առանցքային լուրջ քննարկումների կարիք ունեն, սակայն կան նաև արհեստական օրակարգեր, որոնցով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել բուն գործընթացներից։

Հ.Գ. ՀՀԿ-ն այլևս իշխանության չէ պարոնայք, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք: Ժողովուրդ խոմ դուք գիտեք այն արչի պատմությունը, որ 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է:

Հ.Գ.Գ. Մարիա Զախարովան մի առիթով անդրադարձել էր Նժդեհի գործունեությանն և արձանի տեղադրման փաստին, սակայն ՀՀԿ-ի կողմից համարժեք փաստարկված պատասխան ստանալուց հետո Երևանում հայտարարել էր, որ «Նժդեհի արձանի տեղադրումը ՀՀ ներքին գործն է, և ՌԴ-ն չի խառնվում այս առումով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ