22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը չի դրվել համապատասխան կայքում‚ փակ քննարկման փուլ է անցել

Լեզուն‚ կրոնը‚ մշակույթը ազգային ինքնությունը պահպանող բաղադրիչներ են‚ որոնք պետք է պահպանել

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը հրավիրել էր «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկում։ Բանախոսներն էին Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և Smart Legal LLC հիմնադիր, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնող խմբի իրավական հանձնախմբի անդամ Արթուր Բուդուրյանը։

 
Բանախոսները խոսեցին այս օրերին հասարակության լայն շրջանակներում արծարծվող հայոց ինքնության‚ կրթության համակարգում նախատեսվող որոշ փոփոխությունների‚ մասնավորապես‚ միջնակարգ կրթության ծրագրից «Հայոց եկեղեցու  պատմություն»‚ «Ռազմագիտություն» առարկաների դուրսթողումը‚ բուհական ոլորտում «Հայոց լեզու»‚ «Հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր դասավանդումից չեղարկելը և այլն։
 
Կարևորվեց ազգային ինքնության պահպանման խնդիրը։ Եկեղեցին մեծ դերակատարում է ունեցել հոգևոր‚ մշակութային‚ ազգային դաստիարակության գործում։ Ընդգծվեց‚ որ մարդու ազգային ինքնության բաղադրիչներն են լեզուն‚ կրոնը‚ մշակույթը‚ ուստի ամեն ինչ
պետք է արվի այդ բաղադրիչները‚ մեր ինքնությունը պահպանելու համար։
 
Պատմաբան Միքայել Մալխասյանը‚ անդրադառնալով թեմային‚ խոսեց տարբեր ասպեկտների մասին‚ մասնավորապես‚ նա ընդգծեց‚ որ գործող օրենքի համաձայն‚ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու և գրականություն»‚ «Հայոց պատմություն» առարկաները պետք է դասավանդվեն երկու կիսամյակ‚ և այդ առարկաների դասավանդումը պետք է ավարտվի պարտադիր ստուգմամբ։
 
ԵՊՀ-ում դասավանդվում է «Հայոց պատմության հիմնահարցեր» առարկան‚ ինչը‚ ըստ բանախոսի‚ դպրոցական ծրագրում նախատեսված առարկայի կրկնությունը չէ։ Պարոն Մալխասյանը ընդգծեց‚ որ այս առարկայի շրջանակներում քննարկվելիք հիմնահարցերը պետք է լինեն այնպիսին‚ որ ֆիզիկոսի‚ դիվանագետի‚ իրավագետի և այլ մասնագետների համար մատնանշեն հայոց պատմության այնպիսի հիմնախնդիրներ‚ որոնց մասին տվյալ մասնագետը՝ որպես ՀՀ քաղաքացի‚ պետք է ունենա հստակ պատկերացում և ցանկացած միջավայրում ի վիճակի լինի պատասխանել առաջացած հարցերին։
 
Բանախոսը որպես օրինակ բերեց այն փաստը‚ որ միջազգային գիտաժողովների ժամանակ ադրբեջանցիներն անդրադառնում են Արցախյան հարցին‚ և մեր մասնագետները պետք է բավարար գիտելիքներ ունենան նրանց հակադարձելու‚ պատասխանելու համար։ ԵՊՀ-ում‚ ըստ բանախոսի‚ հայոց լեզուն դասավանդվում է «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկայի շրջանակներում‚ որը չի կրկնում դպրոցական ծրագիրը։ Պարոն Մալխասյանն ընդգծեց նաև սոցիալական գործոնը‚ որ կարող է առաջանալ այս առարկաները պարտադիր դասավանդման ցանկից հանելու դեպքում։
 
Իրավաբան Արթուր Բուդուրյանն էլ անդրադարձավ խնդրի իրավական տեսակետին։ Այդ համատեքստում նա ընդգծեց‚ որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը‚ որ հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում‚ պետք է քննարկման դրվեր e-draft.am կայքում‚ որտեղ տեղադրվում են բոլոր նախագծերը և անցնում հանրային քննարկման փուլ։
 
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը չի դրվել նշված կայքում‚ փակ քննարկման փուլ է անցել։ Նա ընդգծեց նաև հայեցակարգի բացակայությունը‚ այսինքն՝ եթե նման փոփոխություններ նախատեսվում են‚ ապա անհասկանալի է‚ թե կառավարությունն ինչ է ուզում փոխել‚ կամ ինչի համար է դա արվում‚ ու վերջնական նպատակը որն է։
 
Ըստ Արթուր Բուդուրյանի՝ օրենքի նախագծում առկա են հեռավար և հեռակա կրթություն տերմինները‚ ինչը թեև‚ ըստ բանախոսի‚ դրական երևույթ է‚ սակայն անհասկանալի է‚ թե ինչպես‚ ինչ մեթոդներով են դրանք իրականացվելու‚ ինչ կրթական որակ ենք ստանալու և այլն։
 
Բանախոսները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկեցին ամենատարբեր ասպեկտներոով‚ պատասխանեցին նաև մասնակիցների հարցերին։

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնող խումբ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ