26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարեկրթվելու առումով կերպարային փոփոխություններ չի կրել: Ոչ էլ՝ իր մեջ եղած թույնի «դոզան» է պակասել. Փաստինֆո

Վազգեն Մանուկյանից մինչև Նիկոլ Փաշինյան բազմաթիվ վարչապետներ ենք ունեցել, ընդ որում, նրանց հիմնական մասը եղել են լուրջ կրթություն ստացած և՛ ֆունդամենտալ գիտության կամ տնտեսական ոլորտի կայացած, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և՛ կուսակցական լիդերներ, և՛ մարդիկ, որոնք երկրի համար անվտանգային առումով ամենակարևոր՝ պաշտպանության ոլորտից են եկել:

Մեծ մասն, ըստ էության, արդեն իսկ կառավարման ոլորտում գործունեություն ծավալած են եղել: Բացառությամբ թերևս, Արամ Սարգսյանի, որն ինչ-որ տեղ կոմպրոմիսային վարչապետ եղավ, թեպետ նա նույնպես տնտեսության բնագավառը ներկայացնող մասնագետ էր և մինչ այդ գործարան էր ղեկավարել:

Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության: Բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:

Թերևս, հենց սրանով պիտի պայմանավորել այն փողոցային՝ ցինիկ ու լկտի լեքսիկոնը, որ հատուկ է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդհանրապես, ասում են, որ իջևանցի տարածաշրջանի տղամարդիկ էլ, կանայք էլ՝ հայհոյախոս են, գռեհիկ բառապաշարը նրանց համար սովորական բան է /իշխանական ֆեյքերի մեջ նրանք, ի դեպ, մեծ տոկոս են կազմում/, Փաշինյանը դա յուրաքանչյուր իր հրապարակային ելույթում ապացուցում է, որ տվյալ լեքսիկոնի կրողն է: Եվ քանի որ նա արդեն իսկ հայտարարել է, թե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը, տրամաբանորեն հասցնելով նրան, որ ՀՀ բյուջեն էլ՝ իր ընտանեկան բյուջեն է, ապա ինչո՞ւ չպիտի իր իսկ գռեհիկ բառապաշարը փորձի տարածել, առնվազն, սովորական դարձնել ժողովրդի համար:

Իսկ այս պարագայում, բնականաբար, ի՜նչ հայոց լեզվի անաղարտության մասին կարող է խոսք լինել: Ընդհանրապես, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայերեն խոսքի մշակույթը խթանելու և այլն, և այլն:

Ի սկզբանե նա մտավ կառավարություն՝ մարդկային հոծ զանգվածի ուսերին նստած, որոնց մեջ քիչ չէին այնպիսիք, որ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու», վարչապետական բառապաշարը ուժի նշան էին համարել և համարում ու դրա կրողն էին: Հիմա, այս մտայնությունը փորձ է արվում ընդհանրական դարձնել:

Շատերը, հավանաբար, հիշում են, թե ինչ հետաքրքիր էին անցնում Վազգեն Սարգսյանի վարած կառավարության նիստերը, որոնց հաճախ նաև՝ սելեկտորային կապի միջոցով մասնակցում էին նաև մարզպետները, և նրանց մեջ քչերն էին, որ վարչապետի ռմբակոծություններին չէին արժանանում: Բայց այդ ռմբակոծությունները չեմ հիշում, որ մարդու արժանապատվությանը դիպչող լինեին ու նվաստացնող: Ասողը Վազգեն Սարգսյանն էր, որ երբեք իզուր ու ջրիկ խոսք չէր ասի: Ազգային տեսակ էր:

Նկատենք, որ անգամ Հովիկ Աբրահամյանը, որի հանդեպ շատերը վերապահումներ ունեին, որին նույն Փաշինյանն իբրև ընդդիմադիր պատգամավոր՝ վարչապետ եղած ժամանակ, բազմիցս է փորձել հունից հանել, սակայն, նա իր պատասխանների մեջ միշտ կոռեկտության սահմաններում մնաց: Ի դեպ, նրա ինքնասիրությունը շոյում էր իրեն բանիմաց, պրոֆեսիոնալ մարդկանցով շրջապատելը: Այնպես որ, այս համեմատության մեջ էլ Փաշինյանը պրոբլեմատիկ է, քանի որ սիրում է իրեն շրջապատել հլու-հնազանդներով, որոնց համար իր խոսքն օրենք է:

Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար Փաշինյանի՝ հայհոյանքներով ու հիշոցներով համեմված խոսքը լսելը վիրավորական է: Եվ ամոթալի:

Ինչ վերաբերվում է ապրելակերպին, ապա իրեն ժողովրդի վարչապետ համարող Փաշինյանը վաղուց է ժողովրդից հեռացել: Թեպետ «մաներաների», կենցաղավարության մեջ բարեկրթվելու առումով կերպարային փոփոխություններ չի կրել: Ոչ էլ՝ իր մեջ եղած թույնի «դոզան» է պակասել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ