24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ազգային գաղափարախոսության համակարգը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարների վրա». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Դարեր շարունակ հայ ազգի երազանքն է եղել անկախ Հայաստանի գաղափարը, ինչը, սակայն, դառնալով իրականություն, գրեթե կորցրել է իր արժեքն ու կարևորությունը:

Այդ պետականության պահպանման համար անհրաժեշտ է նաև ճիշտ աշխարհաքաղաքական դիսլակացիա։

Այնպես չէ, որ Հայաստանն այնպիսի հզոր գերտերություն է, որ տարածաշրջանում լուրջ քաղաքական ու աշխարհաքաղաքական հետաքրքրվածություն ունեցող խաղացողներն առանց նրա չկարողանան իրենց քաղաքականությունը կառուցել, սակայն իր աշխարհագրական դիրքով, ինչպես նաև պոտենցիալով միշտ հետաքրքրել է համաշխարհային գերտերություններին, ավելին՝ միշտ իր այդ դիրքի շնորհիվ եղել է հարձակումների ու ավերածությունների թիրախում։

Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ գործոններով:

Ազգային գաղափարախոսության համակարգը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարների վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ