Սեյրան Օհանյանը գնահատեց մեծն Արտակիչին/լրացված/ֆոտոշարք/վիդեո/
Այսօր Հայաստանում` Սարդարապատում առաջին անգամ մեկնարկեց դարբնի տոնը: Տոնի գաղափարը պատկանում է Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի տոհմապետ ՀՀ ՊՆ սպառազինության պետ Մելս Չիլինգարյանին: Դարբնի մուրճի երեք զարկով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ն Մելս Չիլինգարյանը ազդարարեցին տոնական միջոցառման սկիզբը: Իր խոսքում Չիլինգարյանը նշեց, որ իր տոհմական ազգանվան հիմքում ընկած է դարբին բառը (Չիլինգյար`այսինքն դարբին):
Պաշտպամության նախարար Սեյրան Օհանյանն էլ կարևորելով տոնի խորհուրդը, նկատեց, որ հենց դարբիններն են պատրաստել զենքեր որով մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը:
”Խորհրդանշական է, որ հենց այս վայրում որտեղ մենք տոնել ենք մեր ժողովրդի համար կարևորագույն հաղթանակներից մեկը, Սարդաևապատի Ճակատամարտը` ծնվեց դարբնի տոնը, որը նաև զինագործ է և դրա համար մենք պարտական ենք մեծն Արտակիչին(Մելս Չիլինգարյան)”- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նաև պարգևատրեց մի շարք զինագործ դարբինների: Ինչպես նաև հավաքվածներին բաժանեցին մատաղ, որը առաջինը համտեսեց նախարարը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո այն շարունակվեց ուրախ երգ ու պարով:
Մանրամասները ՝ Henaran.am-ի տեսանյութում: