24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

64-ամյա Ժաննային կապկպել են, հափշտակել են զարդեր, կեբսաթոշակային քարտը

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն եւ հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաեւ կենսաթոշակի բանկային քարտը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ահազանգով ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը, նաեւ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ