23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վիրահայերի հյուրը Եվա Ռիվասն էր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաեւ ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի “Հայարտուն”  կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, “Հայարտուն” կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու եւ թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

“Եվրատեսիլ-2010” երգի մրցույթին “Ծիրանի կորիզ” երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը խոսեց իր արմատների, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո եւ հարգանքի մասին: Նա արժեւորեց հայ ժողովրդական երգը եւ տեղեկացրեց, որ շուտով հայ ունկնդրին կներկայացնի հայերեն երգերի կատարմամբ իր տեսահոլովակը: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ռեժիմով: Ճանաչված երգչուհին պատասխանեց ներկաներին հետաքրքրող Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ…” երգի բարդությունների հաղթահարման, հայերենի տիրապետման, երգի նկատմամբ տածած սիրո, հաջողություններին հասնելու ճանապարհի մասին հարցերին:

Եվա Ռիվասի փիար-մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց հայ երգի մեծավարպետ կատարողի ապագայի ծրագրերի, վրաց երգարվեստի հետ նրա կապերի, 10+10 հեռուստածրագրի մասին:

Ներկաների խնդրանքով Եվա Ռիվասը կատարեց Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ…” երգը: Այնուհետեւ “Ներսես Շնորհալի” պատանեկան համույթի անդամների կատարմամբ հնչեց “Ծիրանի կորիզ” հանրահայտ երգը, որին միացավ երգչուհին: Նա ունկնդրեց նաեւ Մակար Եկմալյանի անվան երգչախմբի անդամներից մի քանիսին: Վերջում մասնակիցները մի քանի երգեր կատարեցին եւ նկարվեցին ճանաչված երգչուհու հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ