01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ներկայացվել է 42 հայտ

 

Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 21 անվանակարգում ներկայացվել է 42 հայտ։

Նշենք, որ այս մրցույթում ավելացել են բնապահպանության ոլորտին առնչվող անվանակարգեր։ Նվազեցվել է ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերի համար հատկացվող գումարի չափը՝ 5 միլիոն դրամից դառնալով մինչեւ 2,5 միլիոն դրամ։ Հատկացվող գումարի առավելագույն չափը սահմանվել է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ուղղված անվանակարգերում՝ 3 միլիոն դրամ։

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան հանձնաժողովի անդամների կողմից հայտերն ուսումնասիրելուց հետո։

Նշենք, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ոլորտային գերատեսչությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ