10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անի Զախարյանը պաշտոնա՞նկ կանի Հասմիկ Պողոսյանին

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը facebook-ի իր տարեգրքում այսպիսի գրառում է արել.

“Ինչպես նշել էի օրերս, այսօր Մշակույթի նախարարություն մտա և ընդունելություն պահանջեցի Հասմիկ Պողոսյանի հետ: Այն ինչ կատարվում է վերջին ամսիներին ՀՀ Մշակույթի ոլորտում “վանդալիզմ է”  հայ մշակույթի նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը կանգնած է իր պատմական անցյալի դառը իրողության 100-ամյա տարելիցի շեմին և փոխանակ հավուր պատշաճի մեր մշակույթի վերաարժեվորման միջոցով կարողանանք համաշխարհային հանրությանը և Թուրքիային ստիպենք ճանաչել Ցեղասպանությունը, Հասմիկ Պողոսյանի “մսագործի”  ձեռքերով կացնահարում ենք մեր պատմական անցյալն ու հարուստ մշակութային ժառանգությունը`բազմադարյա տաճարները վերածելով էժանագին կոորպորատիվ միջոցառումների վայրերի և այդ ամենը իբր մեր մշակութային ժառանգությունը օտարներին ներկայացնելու համար: Միթե կարելի է այնքան ծիծաղելի լինել, որ ՀՀ Մշակույթի նախարարությության անունից նման հաղորդագրություն տարածել: Ի՞նչ է կատարվում արդեն քանի օր է Աֆրիկյանների տան մոտ, կամ ի՞նչ է նշանակում Մշակույթի նախարարությունից օտարել մի շարք պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ և հանձնել քաղաքապետարանի ենթակայությանը: Փաստորեն, բավական էր մի քանի ամիս ձեռքս վերցնեի Մշակույթի նախարարության զարկերակից և հայ Մշակույթը կրկին վերածվեց Էժանագին քաղաքականություն իրականացնող մի ՍՊԸ-ի՞.  Այս ամենը անհանդուրժելի է և եթե մոտ օրերս չդադարեցվեն Աֆրիկյանների տան նկատմամբ իրականացվող երևույթները, եթե մեկ ամսվա ընթացքում չվերանայվեն բոլոր մշակութային խնդիրները, ապա ՀՆՔՄԿ-ն մեծ գործընթաց է սկսելու Հասմիկ Պողոսյանի դեմ և հասնելու է նրա պաշտոնանկությանը: Այևս մենք ի վիճակի չենք հանդուրժել այս կնոջ` միայն մսագործին հատուկ կացնահարումները հայ Մշակույթի նկատմամբ”,-գրել է Զախարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ