24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրկեսի վերածած հայրենիք

Նիկոլն էսօր գրառում է արել, թե ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել սատանայապաշտ խմբերի գոյության մասին պնդումները որքանո՞վ են իրական և ինչով են վտանգավոր։ Հեռու մի գնացեք։ Մի քանի տարի առաջ, քո նշանակած ներկայիս սոցապ փոխնախարար, սորոսական Գեմաֆին Գասպարյանի հիմնադրած Բուն ՏՎ «քարոզչական հարթակում» Բլեյանի դպրոցի (որին կառավարությունը վերջերս առանձին հատկացում արեց) դասատու՝ Թոքմաջյան Վահրամը մի ամբողջ «դասախոսություն» էր կարդացել սատանիզմի մասին՝ դա ներկայացնելով որպես ենթամշակույթ։ Որ Բլեյանի ու Գեմաֆինի միջոցով կոնտակտները չգտնեք, փորձեք Հանրայինի Պետրոսից գտնել՝ ինքն է հաճախակի եթեր հրավիրում Թոքմաջյանին՝ Եկեղեցու դեմ ելույթներ ունենալու համար։

Եթե իրենից էլ չկարողանաք կոնտակտ գտնել՝ փորձեք Սորոսի գրասենյակից՝ իրենց հետևորդներից է։ Իսկ եթե էդտեղից էլ չստացվի գտնել՝ կարող եք Անտարեսի Արմենի, կամ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատից գտնել։ Անտարեսի Արմենի տվյալները պիտի որ ունենաք, վերջերս առանձին դրամաշնորհներ եք հատկացրել՝ մտքերը տարածելու համար, դե իսկ Անկախության տոնի միջոցառումը վարելը իրեն վստահելը՝ արդեն շատ բանի մասին է խոսում։

Վերջին տարբերակով, եթե էդպես էլ չստացվի գտնել՝ մամլո խոսնակ՝ Վլադիմիր Կարապետյանից (էլի Լևոնի շրջապատից) հարցրեք։ Էս վերջերս հանդիպել էին։ Խառատյան Արսենի ու մյուս սորոսականների հետ էլ են հանդպում։ Մի խոսքով, իրենք պիտի որ շատ լավ տեղյակ լինեն, թե սատանիզմից, թե դրա պրոպագանդայից ու թե՝ էդ թեման շրջանառության մեջ դնելուց, դնողներից ու դրանց պատվիրատուրներից․․․

Հա, մի բան էլ, Թոքմաջյանին որ սատանիզմից հարցնեք, վերջում մի հատ էլ հարց տվեք, թե արդյո՞ք չի փոխել իր կարծիքը, որը 2017 թվականի ընտրություններից առաջ էր հրապարակել, որ այն գաղափարները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին ասում էր, բայց ընկալելի չէին հանրության կողմից, քանի որ, ինչպես ինքն է նշում՝ կույր հաղթողի հոգեբանությունն էր գերիշխում, հնարավոր կլինի իրագործել հիմա, քանի որ հաղթանակը բեռ է դարձել հասարակության համար։

Հա, մեկ էլ վերջում կասեք, իմանանք, թե դու՞ք ինչ եք մտածում էդ առթիվ։ Ինչի՞ եմ հարցնում, քանի որ հենց ձեր ժամանակներում է ակտիվ կերպով եթերներ հրավիրվում Թոքմաջյանը և ձեր մամլո խոսնակի, ավագանիների, նախկին խորհրդականների և այլ թիմակիցների հետ է ակտիվ շփումների մեջ։ Պարզենք էլի, արդյո՞ք դուք կիսում եք էն գաղափարները, որոնք տարածում են նրանք՝ ձեր շրջապատի մարդիկ։

Հ․Գ․Հա, մեկ էլ կարիք կա՞ հիշեցնելու Սովետ միության գլխավոր դատախազի խոսքերը․Главное в ходе следственных действий не выйти на самих себя.

Թե բա սատանիստ, ագենտ, դավադրություն․․․Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք։ Լիքը ինֆորմացիա կա։

#Կրկեսի_վերածած_Հայրենիք

Գրում է բլոգեր Զաքար Խոջաբաղյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ