Դա էժանագին PR է
Կառավարության կողմից ներկայացրած ՛՛Նպատակային սոցիալական վճարների՛՛ մասին նախագծի փաթեթի վերաբերյալ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անունից ելույթ ունեցավ ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով նկատեց, թե կուտակայինի մասին քննարկումները չեն դադարում, քանի որ իշխանությունը չի կարողանում պատասխանել, թե ինչու է նման ծանր սոցաիալական պայմաններում ապրող ժողովրդի վզին փաթաթում այս օրենքը։
Պատգամավորն անդրադարձավ իշխանության այն ներկայացուցիչների հայտարարություններին, թե կառավարությունը ընդդիմության հետ հանդիպել և քննարկել է օրենքի նոր նախագիծը։ ՛՛Եթե կառավարությունը պատգամավորներին կանչում է հանդիպման, հետո մի քանի ֆոտո դնում, թե տեսեք, հանդիպել և քննարկել ենք, ապա նշեմ, որ դա էժանագին PR է, քանի որ այդ հանիպումներից հետո ոչինչ չի փոխվում, և Ազգային Ժողով բերվում է այն նախագիծը, որն արդեն որոշված է եղել՛՛,-նշեց նա։