08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք 5 պատգամավոր, ովքեր կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, իրավունք կունենաք խոսել՛՛

՛՛Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել՛՛,-այսօր Ազգային Ժողովում Նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ ելույթն այսպեսսկսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն:  Վարդանյանը կոչ արեց նաև քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին:

Անդրադառնալով օրենքին՝ ՀՅԴ պատգամավորը շեշտեց. ՛՛Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ պատգամավոր տիկին Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց՝ ՛՛նոր օրենքը լինելու է պարտադիր, սակայն ոչ պարտադրված, ժողովուրդը մեր թշնամին չէ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր օրենքը բխի բոլորի շահերից, շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու հասարկության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ, քաղաքական ուժերին արդեն առաջարկել ենք մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին, կենսաթոշակայաին բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար և մենք այնպես ենք անելու, որ նոր օրենքն ընդունելի լինի բոլորիս համար՛՛:  

Ակնհայտ է՝ խոստումը չի կատարվել՛՛:

Վարդանյանն ընդգծեց՝ խտրականություն կա այս օրենքում, հաշվի չի առնվել սերունդների համերաշխությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ