10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը լուրջ խոսակցություն է ունեցել Հասմիկ Պողոսյանի հետ

 Վարչապետը Հովիկ Աբրահամյանը Երեւանում մեկնարկած ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընդմիջմանը   պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի:

Մասնավորապես, խոսելով ստվերի կրճատման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար: “Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, եւ տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք ՓՄՁ-ների ուղղությամբ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը՝ ստվերով աշխատելու ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում”,- նշել է վարչապետը:  

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու նաեւ հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց է նկատվում: “Մենք լինելու ենք հետեւողական եւ կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք”,- հավելել է վարչապետը:  

         Անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի եւ Զվարթնոցի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցով լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ եւ պահանջել, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ու պատասխանատուները ենթարկվեն  պատասխանատվության: “Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այսուհետ պետք է բացառել նման պայմանավորվածությունները եւ այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը”,- ասել է կառավարության ղեկավարը:

                Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ նոր օրինագծով սահմանվող պարտադիր սոցիալական վճարը հուլիսի 1-ից նախատեսվում է կիրառել պետական հատվածի 200 հազարից ավելի աշխատողների համար, որոնց աշխատավարձերը կառավարությունը շուտով բարձրացնելու է: Մասնավորապես, այդ նպատակով հատկացվել է 38 միլիարդ դրամ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների եւ այլ պետական հաստատությունների աշխատողների սոցիալական վճարը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, կատարելու է կառավարությունը՝ պետական բյուջեից:         

                Ինչ վերաբերում է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 առաջարկություններին՝ վարչապետը նշել է, որ դրանց մեծ մասն արտացոլված է Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ եւ ընդունել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ