10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ 7 միլիոն հայերը վերադառնան Հայաստան /վիդեո/

Սփյուռքահայ գործարար Ալեք Բաղդասարյանը ցավ է ապրում, որ հայերը հեռանում են Հայաստանից: Նա կարծում է, որ մեր նման փոքր ազգը չպիտի ունենար նման խնդիր:

”Ցավալի է ամբողջ աշխարհում 10 միլիոն հայ ենք ու յոթ միլիոնը դրսում է ապրում: Ես հույսով եմ, որ կգա օրը, որ հայերը հետ կգան Հայաստան, ոնց որ իմ պարագայում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Իր բիզնեսի ապագան գործարարը միայն մայր հայրենիքում է տեսնում: Նա մի շարք ներդրումային ծրագրեր է իրականացնում հայրենիքում և Արցախում: Բաղդասարյանը նաև “Ավան Շուշի պլազա” հյուրանոցի համասեփականատերն է: Ներդրումների ցուցակում առաջին տեղը Արցախն է, որտեղ նա ևս ցանկանում է բնակչության աճ տեսնել:

“Մենք շատ ուժեղ սփյուռք ունենք, ու կգա ժամանակը որ մեր երկրի վիճակը կլավանա: Ամեն մեկը պիտի փորձի իր թեկուզ փոքրիկ ներդրումը անել հայրենիքում: Պետք է այնպես անենք, որ այն գնացած 7-ը միլիոնը ուզենան վերադառնալ Հայաստան”,-հավելեց գործարարը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ