08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ծննդաբերած կանանց կուտակայինը դարձնել 10 հազար դրամ

Ազգային ժողովի նիստում Կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությանը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ոչ թե հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, այլ հանդես եկավ առաջարկով ՝ խնդրելով նախագծում հաշվի առնել նաև հղի կամ ծննդաբերած կանանցից գանձումներ կատարելու հարցը։ ՛՛Ստացվել է` հարցն ընդգրկված է այս օրենքով և հիմա լուծելու համար ես առաջարկում եմ հաշվի առնել, որ պետական ոլորտում պետությունը նրանց համար փոխհատուցի ոչ թե 5000 դրամ, այլ 10 000 դրամ”,-նշեց նա:

Հակոբ Հակոբյանը նաև առաջարկում է փոխհատուցումը կատարել մասնավոր ոլորտում: ՛՛Այսինքն՝ երբ որ գործատուին պարտադրում ենք նպատակային սոցվճարի համար, ապա մեկ անգամ էլ բացատրենք մեր գործատուներին դրա կարևորությունը, որ նույն 10 000 դրամը յուրաքանչյուր ամսվա համար մինչև երեխայի 2 տարեկան դառնալը մասնավոր հատվածը նույնպես պարտադիր կերպով փոխհատուցում կատարի՛՛,-շեշտեց նա։

Նախարարը նշեց, որ առաջին մասի հետ կապված գումարն ավելացնելու համար պետք է հաշվարկել պետբյուջեի հնարավորությունները, իսկ երկրորդ մասով նշեց, թե խնդիրներին ուղղված առաջարկ է և առաջինից երկրորդ ընթերցման ընթացում կքննարկեն համատեղ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ