22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուղեկցողները ի՞նչ են անում, որ ադրբեջանցին է գրիչ տալիս վարչապետին. իրանագետ

Հայաստանի վարչապետը Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցերը գրառելու համար բավական ժամանակ գրիչ է փնտրում, և այդ գրիչը նրան տալիս է նույն ադրբեջանցին՝ ասելով, թե նվեր է Ադրբեջանից։

Հետաքրքիր է իմանալ, իսկ վարչապետին ուղեկցող մամուլի քարտուղարը, արարողակարգի աշխատակիցները և այլ անձինք ի՞նչ են անում, եթե չեն կարողանում տեղում գոնե մեկ գրիչ ապահովել մեր պետությունը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի համար։

Միգուցե փոքր հարց է, բայց, ըստ իս, պետական պատկան կառուցակարգերի անկազմակերպության անուղղակի ցուցիչ, իսկ նման անկանոնությամբ և թափթվածությամբ հեռուն չենք գնա:

Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ