09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նոր տարին առանց՝ քաղաքապետի». Հայկ Մարությանի հրաժարականի հարցը տեխնիկական է. Իրավունք

Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:

Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երեւանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմբերին, եւ հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայտության փոխարեն՝ Նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»:

Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա:

Հնարավոր սցենարները հաշվի առնելով՝ քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետարանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ