Արագածոտնի մարզպետը վերացնելու է իր դեմ դուրս եկողին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շարունակում է լարվածության մեջ պահել ողջ մարզը եւ նեղ միջավայրում հայտարարել է՝ ով համարձակվեց դեմս դուրս գալ, կվերացնեմ:
Մարզպետի հրահանգով մարզի մոտ 30 դպրոցների տնօրեններ միանգամից որոշել են այլեւս տարածք չտրամադրել կարատեի խմբակներին, ինչն անում էին տարիներ շարունակ՝ մինչեւ այն պահը, երբ Աշտարակի ավագանու անդամ, կարատեի ֆեդերացիայի մարզիչ Մուշեղ Տաշյանն ավագանու նիստում դեմ քվեարկեց քաղաքապետարանի կողմից աճուրդի հանված տարածքի որոշմանը, որտեղ, ըստ լուրերի, մարզպետը ցանկանում է գազալցակայան կառուցել:
Իսկ Աշտարակի ավագանին ընդամենը ասում է, որ քաղաքի բանուկ հատվածում չի կարելի նման վտանգավոր կառույց դնել:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: