Խաղն իրենց մեջ է, ոչ թե մեր դեմ. Սահակյանը՝ քառյակից
_1403188119.jpg)
՛՛Վահրամ Բաղդասարյանը շատ լավ է աշխատում և չի էլ տապալում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե գոհ է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատանքից: ՛՛Այլ բան է, որ ընդդիմությունը փորձում է ձախողման ճանապարհով գնալ՛՛,-նկատեց նա: Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ նիստը հետաձգվեց, քանի որ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները բոյկոտեցին, չգրանցվեցին, իսկ ՀՀԿ-ականների թիվը 63-ն էր, քվորում չապահովվեց ու նիստը ավելի ուշ սկսվեց:
ԱԺ նախագահը պարզաբանեց՝ չէր կարող ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին չթողնել գործուղման չմկենել Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ—ի սեմինարին: ՛՛Տեսեք՝ քառյակը 12 կետերից բաղկացած առաջարկ է արել, ես տարբեր առիթներով ասում եմ՝ նրանց մի մասն ընդունելի է և կատարման ենթակա, որովհետև դրա կողքին հարյուրավոր խնդիրներ կան Կառավարության ծրագրում, բայց երբ գալիս է այն պահը, երբ պիտի կատարես, ընդդիմությունն ընդվզում է, ինչպես արեց ՛՛Բարձր տեխնոլոգիաների հարկային արտոնություններ տալու՛՛ օրինագծի ժամանակ՛՛: Սահակյանը հիշեցրեց, որ այս օրինագիծը գովերգում էին նաև երեկ այդ դրան դեմ քվեարկած ոչ իշխանական խմբացությունների ներկայացուցիչները: ՛՛Դա նեղ կուսակցական շահերի խնդիր է, ոչ թե պետական մտածողության, և այսօր էլ փորձեցինք ձախողել բնականոն աշխատանքը, ինչ-ինչ պատճառներով, որպեսզի հերոսացման պրոցես կա ՛՛Դեմ եմ՛՛ շարժմանը և մեկը մյուսին, որ կարողնանա ապացուցել, որ ամենահզոր ընդդիմությունն ինքն է: Բայց խաղն իրենց մեջ է, ոչ թե մեր դեմ է ուղղված, այլ իրենց մեջ է. յուրաքանչյուրը ձգտում է ցույց տալ, որ ինքն առաջատար ընդդիմությունն է, որ ժողովուրդ, պարտավոր ես իմ հետևից գալ՛՛:
ԱԺ նախագահն ընդգծեց՝ ընդունում է քաղաքական խաղեր, բայց ինչը պետությանն է վերաբերում ու պետության առաջընթացին ընդունելի չէ: ՛՛Եվ այն մեծախոսությունը, որ անընդհատ ասում են՝ մեր պետությունը կործանման եզրին է, պինդ հայը, ամուր հայը, արյան շրջանառություն ունեցող հայը երբեք ու երբեք չի մտածի, որ պետությունն ինչ-որ մի ժամանակ կործանվելու է: Պետությունը երբք չի կործանվի, իշխանությունները կգնան, իսկ մեր երկիրը հզոր է՛՛:
Հարցին՝ ինչու չի տրվում ԱԺ-ից լրագրողներին այն ցանկը, ովքեր առավոտյան գրանցվել են, ԱԺ նախագահն ասաց, որ ինքն էլ կարող է տրամադրել, ոչ մի խաբեություն չի եղել, հակառակ դեպքում ընդդիմությունը կբարձրաձայներ: ՛՛Տնտղեցին, տեսան՝ բան դուրս չի գալիս, խռովեցին, գնացին: Բոլորն, ովքեր գրանցվել էին, ներկա էին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չասեր, որ այս ինչ մարդն էր, նստած քչփորում էին, ես էլ ասացի՝ կարող եք դուրս խորհրդակցել, տեսան՝ չեն գտնում, նեղացած գնացին՛՛: