Շրջանառության հարկը նվազեցնելու մեջ Մինասյանը խնդիր է տեսնում
Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախատեսվում է, որ շրջանառության հարկը իջեցնում են:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին դիմելով նշեց, թե առևտրական գործունեության ոլորտից բացի մյուս ոլորտներում տնտեսվարողի վիճակը բարդացնում են: ՛՛Պահանջում են փաստաթղթավորում, առևտրական գործունեության ոլորտում էլ 3.5 տոկոսը մեկ տոկոս դարձնելու դիմաց պահանջում են, որ փոքր սուբյեկտները դառնան խոշոր ընկերությունների հարկային պարտավորությունները գանձելու գործակալներ՛՛,-նկատեց Մինասյանը:
Միրումյանն արձագանքեց, որ փաստաթղթաշրջանառությունը առևտրի ոլորտում պարտադրում են, որովհետև արտադրության ոլորտ չեն ցանկանում մտնել, հասկանալ՝ տվյալ հումքի համար կար համապատասխան փաստաթուղթը, թե չկար: Գործակալ դառնալուն անդրադառնալով՝ փոխնախարարն ասաց, որ եթե նայեն անգամ միջազգային փորձը, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում է դա, իսկ իրենք ընդամենը առաջարկում են փաստաթղթավորում: