23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմին հատկացված 20 մլն դրամով պատրաստ եմ նորանկախ Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմ նկարել. Ռուբեն Մխիթարյան

Նման բան չի կարող լինել պրոեկտի ֆինանսավորման մեջ, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ-ն Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմին ֆինանսավորում է տրամադրել միայն Դալուզյանի չեմպիոնության մասին պատմող հատվածի համար:

«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք մի պրոեկտ են ֆինանսավորում ասեն՝ «մենք ֆինանսավորում ենք միայն այս հատվածը», դա Ձեզ ասում եմ, որպես 22 տարվա պրոդյուսերական աշխատանքի փորձ ունեցող մարդ», – ասաց Մխիթարյանը:

Վերջինս հայտարարել է, որ ավելի շատ նվաճումներ ունեցող չեմպիոններ գոյություն ունեն ՀՀ-ում, որոնց մասին ինքը պատրաստ է ֆիլմ նկարել:

 

«Հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ այդ 20 մլն դրամով նկարահանել նորանկախ ՀՀ 20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր, ոչ թե մեկ ֆիլմ՝ անորոշ բովանդակության», – ասել է նա՝ խնդրելով վերանայել որոշումը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 20 մլն դրամ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ