24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քո դեմ քո զենքով չեն պայքարում, քո դեմ պայքաարողների զենքերն ավելի քան ազնիվ են եւ դիպուկ». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սակավամտություն եւ բացամտություն կառավարական մակարդակի
ՀՀ կառավարության նիստը երեկ ավելի քան նիկոլական էր, նախ, պարզվեց աղքատությունը ամենեւին էլ մարդկանց գլուխներում չէ, այլ՝ վերջապես հասկացել են, որ, մարդկանց պարտավոր են աշխատանք տալ, հետո՝ բարոյախրատական լոզունգներ։

Հետո, նույն այդ նիստում Նիկոլ վարչապետը տվեց նախկին Նիկոլի ինքնագնահատականը, մեկ նախադասության մեջ մերժելով, ժխտելով պատգամավոր եւ լրագրող Նիկոլին, ով իր ամբողջ գործունեությունը նախկինում կառուցել էր «կեղծ կարգախոսներ»-ի վրա, շարունակ «վախեր ներշնչելով», «օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից», /չակերտներում արված բոլոր ձեւակերպումները Նիկոլինն են/, եւ՝ գագաթնակետը՝ այսօր նա այլոց է մեղադրում «սակավամտություն եւ բացամտության » մեջ , վստահաբար, մտքում քմծիծաղելով բոլորի, այո՝ բոլորի վրա, քանի որ բացամտորեն կարծում է, թե ոչ ոք չի հիշվում եւ ոչինչ չի հիշվում։

Ամեն ինչ էլ հիշվում է ՝Նիկոլ ջան, եւ կեղծ կարգախոսները, որոնցով վերցրեցիր իշխանությունը, եւ բացամիտ ելույթներդ, որոնցով զոմբիացնում էիր մարդկանց մի շերտի, եւ սակավամտությունը, երբ առավոտից-իրիկուն ԱԺ ամբիոնից նույն ելույթդ ձայնային նույն ելեւէջներով ականջ էր ծակում։

Հա, ասում ես, թե դու էս ամենից չես վախենում, իրոք, վախենալու կարիք չկա, քո դեմ քո զենքով չեն պայքարում, քո դեմ պայքաարողների զենքերն ավելի քան ազնիվ են եւ դիպուկ։

Քանզի, նրանք, ովքեր այսօր քննադատում են քո աշխատանքը, քննադատում են փաստարկված, կոնկրետ, առանց պոպուլիզմի եւ խաբեության, քեզ այսօր քննադատողները շատ ավելի ազնիվ են իրենց մղումներում, տասնապատիկ ազնիվ, քան դու էիր ընդդիմադիր եղածդ տարիներին եւ, այո, ճիշտ ես, ուրիշ բաներից մի վախեցիր, բայց՝ այդ ազնվությունից վախեցիր, ազնվությունը եւ սերը ամենահզոր մահացու զենքերն են, որ երբեւէ ստեղծել է մարդը…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ