05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ապամոնտաժվել է խոշորածավալ ապօրինի շինություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման համատեղ ուժերով Նոր Արեշի 22-րդ փողոցում հայտնաբերվել և ապամոնտաժվել է մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն: Ի սկզբանե շինարարությունն ընթացել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ: Ապօրինաշինության քանդման համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ այն գտնվել է բարձրավոլտ էլեկտրական օդային մալուխագծերի անվտանգության  գոտիների նորմավորված հատվածներում:

Ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ օրս ինքնակամ կառույցների, ինչպես նաև հողազավթումների դեպքերի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտումների 96 արձանագրություն, թվով 58 դեպքերում իրականացվել են ինքնակամների քանդման աշխատանքներ: Ապօրինի շինարարության կանխարգելման, ինքնակամ կառույցների քանդման, ինչպես նաև հողազավթումների դեմ տարվող պայքարում ներգրավված համապատասխան օղակների աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են: Հստակ պահանջ է դրված՝ հնարավորին արագ հայտնաբերել հողազավթման կամ ապօրինի շինարարության դեպքերը, անօրինական կառուցապատումը կանխել սկզբնական փուլում և ինչպես այդ, այնպես էլ արդեն կառուցված ապօրինաշինության դեպքում իրականացնել առկա շինարարական ծավալների ամբողջական ապամոնտաժում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները շարունակական են: Հատուկ ուսումնասիրվում և համապատասխան ընթացք են ստանում նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը:

Հարկ է նաև մեկ անգամ ևս հիշեցնել, որ մայրաքաղաքում օրինական շինարարություն ծավալելու բոլոր ընթացակարգերն ապահովված են, հետևաբար հողազավթման, անօրինական կառուցապատման ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ