26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Վայ, վայ, վայ. ինչո՞ւ չկային պատգամավորները

՛՛Դա ձեզ է թվում, գործուղումների մեջ են մարդիկ, կամաց աստիճանաբար գալիս են, մի անհանգստացեք, ընդդիմությանն էլ ասեք՝ մի անհանգստացեք՛՛,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցին, ինչու չեն կարողանում քվորում ապահովել, և Ազգային ժողովի նիստն էլ տապալվում է: 

՛՛Ընդամնեը հինգ րոպե, արդեն երկու հոգի եկան, գրանցվեցին՛՛,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի կարողանում իր ստանձնած պարտավորությունները կատարել, նա արձագանքեց. ՛՛Վայ, վայ, վայ, այսինքն՝ կարևոր գործողումների չուղարկեի՞նք, Բաքուն չուղարկեի՞նք, մարդիկ վերադարձել են: Այլ խնդիր չկա՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ