18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ապարանը չքնաղ է. աշուղի ու երգչի արարած հրաշքը/վիդեո/

Ապարանի մասին բազմաթիվ երգեր են գրվել: Ամեն երգի մեջ խոհ ու ամեն բառի մեջ պատմություն: Արկադի Քեշիշօղլյանը նոր անուն է երգարվեստում և իր մուտքը նշանավորեց աշուղ Ռազմար Սասունցու նոր “Չքնաղ Ապարան” երգով:Երգչի համար կարևորը հոգին է, կարևորը թև տվող տողերը: Հատկանշական է, որ երիտասարդ երգիչը նախընտրում է ժողովրդականը ու երգում է աչքերը փակ….մի աշխարհում, որտեղ ինքն է ու իր շուրթերն ծնվող երգը…

Ռազմար Սասունցու հետ հանդիպումը պատահական եղավ: Աշուղին մոտեցավ ծննդավայրի սերը հոգում թևածող երիտասարդը ու խնդրեց մի նոր երգ գրել Ապարանի մասին:

“Ես հասկացա՝ ինքը ինչ երաժշտական տվյալներ ունի ու գրեցի հենց իր ձայնի համար”,-Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց աշուղ Ռազմար Սասունցին…

Արկադի Քեշիշօղլյանը ընտրել է իր ուղին ու թող նրա ընտրած ուղին օրհնյալ լինի…

Երգը՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ