24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր հենց ԿԳՄՍ նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ կուլիսային խոսակցություններ կան. ԵՊՀ ուսանողներն՝ ընդդեմ նախարարի

Ես շատ դժգոհ եմ այն վերաբերմունքից, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ունի կրթության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Ափոյանի խոսքով, այսօր կրթությունն ամենաթողության է մատնված. «Մայր բուհն այսօր կառավարության, նախարարության ուշադրության կենտրոնում չէ: ԿԳՄՍՆ-ն առհասարակ ուշադրություն չի դարձնում կարգուկանոնին: Այսօր հենց ԿԳՄՍ նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ կուլիսային խոսակցություններ կան, դրանց վերջը պետք է տրվի: Կրթությունն առաջընթաց չի գրանցում: Եթե հետընթաց չկա էլ, հաստատ տեղում դոփում է»:

Խոսելով ռեկտորի պաշտոնակատարի դիրքորոշման մասին՝ Ափոյանն ասաց, որ վերջինս ուսանողներին որևէ քննարկում չի առաջարկել. «Օդում կախված լուրերի համաձայն, նա հանդիպում է ունեցել դեկանի հետ: Այսօր դեկանն այստեղ չէ, ու ինձ համար տարօրինակ է, թե ինչու նա այստեղ չէ: Ես չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, սակայն ինձ ինֆորմացիա է հասել, որ փորձ է արվում դեկանների միջոցով հարցին ստվերային լուծում տալ»:

Ափոյանի խոսքերով, եթե բուհական ծրագրերի հետ կապված խնդիրներ կան, կարելի է վերանայել, սակայն պետք չէ ուղղակի վերցնել ու հանել առարկաների պարտադիր ուսուցումը:

Հիշեցնենք, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ հայոց լեզվի, պատմության և գրականության առարկաների պարտադիր ուսուցումը բուհական ծրագրերից հանելու նախագծի:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ