23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը». Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,-ասել է դեսպան Թրեյսին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀԿ նախագահից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն: Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին: Սերժ Սարգսյանը հանդիպման պատեհ առիթով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ