24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի սահմանների վրա հարձակման դեպքում կգործեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները. Զատուլին

«ՀԱՊԿ անդամ երկրները հստակ պատկերացնում են ահաբեկչության վտանգը և կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ունեն իրենց խնդիրն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Ինչպես գիտեք, մենք Սիրիայում ենք գործողություններ իրականացնում, այդ թվում՝ ահաբեկչության ներփաթանցումը ՀԱՊԿ անդամ երկրներ կանխարգելելու նպատակով։ Կարծում եմ՝ բոլոր երկրների ղեկավարները շահագրգռված են այդ վտանգը կանխելու հարցում»,- Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի մարզում խաղաղ բնակչության ուղղությամբ հնչող կրակոցներին և հարցին՝ արդյո՞ք սա ահաբեկչություն չէ, և ինչպե՞ս է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան, Զատուլինը պատասխանեց՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում Արցախ կատարած իր այցից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել։

«Այսօրվա նիստում զեկույցներից մեկում ասվեց, որ Արցախի հակամարտության գոտում կա լարվածություն։ Իմ հասկանալով՝ կրակը լինում է երկու կողմից»,- ասաց նա։

Ի պատասխան դիտարկման, որ խոսքը ոչ թե Արցախի, այլ ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հնչող կրակոցների մասին է, Զատուլինը նկատեց, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, իրավունք ունի այդ հարցը բարձրաձայնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առջև, սակայն Հայաստանն այդ հարցը չի բարձրաձայնել ՀԱՊԿ կառույցում:

Նա նաև ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և եթե Հայաստանի վրա որևէ հարձակում լինի, ապա ՀԱՊԿ-ը կարձագանքի:

«Հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները: Մեր 102-րդ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»,- եզրափակեց Կոնստանտին Զատուլինը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ