08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահի հարցազրույցն ամբողջ հանրապետությունում չի հասկացել միայն Լևոն Զուրաբյանը

՛՛Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության ՛՛Հարցազրույց՛՛ ծրագրում երեկ ևս մեկ անգամ հանգամանորեն անդրադարձավ բոլոր այն թեմաներին, որոնք հուզում են հանրությանը։ Հնչեցին անգամ այն հարցերի պատասխանները, որոնք այնքան ջերմեռանդորեն շահարկում են ընդդիմադիր որոշ գործիչներ։

Ամեն ինչ հստակ էր, սպառիչ, տրամաբանված ու փաստարկված։ 

Ու զարմանալի չէ, որ երկրի ղեկավարի հարցազրույցն ամբողջ հանրապետությունում չի հասկացել միայն Լևոն Զուրաբյանը։ Քաղաքական հասունության, ավելի ճիշտ չհասության մակարդակը ՀԱԿ խմբակցության ղեկավարին թույլ չի տալիս ըմբռնել նման որակի հարցազրույցների իմաստն ու բովանդակությունը։ Պարզապես Զուրաբյանը տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ դուրս գալ քաղաքական բեմի բանվորի կարգավիճակից՛՛,-Facebook-յան հանրագրում գրառում է արել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: 

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախագահի հայտարարության մասին ասել էր. ՛՛Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբևիցե համագործակցություն եղե՞լ է: Ոչ մի համագործակցություն այս ռեժիմի հետ չի կարող լինել: Իսկ 12 կետերը պահանջ են իշխանությանը: Պահանջ ներկայացնելը համագործակցությո՞ւն եք համարում՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ