05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանդիպում արտգործնախարարությունում

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ եւ Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջեւ կայացան դիվանագիտական եւ քաղաքական խորհրդատվություններ:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը:

Անդրադարձ կատարվեց փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերվող հարցերին: Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվեց փոխայցելությունների կարեւորությունը:

Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելեց նաեւ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ