08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լեզվաշարադրական սխալ կա, որ չենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը

 ՛՛Լեզվաշարադրական, այո, մի սխալ կա, որն ընդունում ենք՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով երեկ հարցազրույցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե ոչ իշխանական քառյակը շտապողականություն է դրսևորել ու լեզվաշարադրական սխալներ թույլ տվել: Նախագահը նաև ասել էր, որ եթե քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն ՛՛պարտադրում ենք՛՛, ՛՛պահանջում ենք՛՛ բառերը:

Զուրաբյանը նշեց, թե որն է այդ սխալը. ՛՛Դա այն է, որ չենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց այդ լեզվաշարադրական սխալը մենք կուղղենք՛՛: Ճշտող հարցին՝ ե՞րբ, նա արձագանքեց. ՛՛Կուղղենք էլի, ժամանակ կա, կուղղենք՛՛:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ համագործակցելուն, ապա ՀԱԿ պատգամավորը ևս մեկ անգամ հայտարարում է՝ այս իշխանությունների հետ չեն համագործակցել ու չեն էլ պատրաստվում: ՛՛Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբևիցե համագործակցություն եղե՞լ է: Ոչ մի համագործակցություն այս ռեժիմի հետ չի կարող լինել: Իսկ 12 կետերը պահանջ են իշխանությանը: Պահանջ ներկայացնելը համագործակցությո՞ւն եք համարում՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ