02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քիչ էր մնում մտածեի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ Սանասարյանը մեղադրի ինձ». Արսեն Թորոսյանը ժպտում է

«Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած՝ կոռուպցիոն գործընթացների մեջ մտնելու մասին մեղադրանքներին:

«Քիչ էր մնում մտածեի երեւի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պրն. Սանասարյանը մեղադրի ինձ: Ծիծաղով եմ վերաբերվում,-նկատեց Թորոսյանը՝ հավելելով,- ես մի անգամ նրան հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես չի ընդունել»:

Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով ցուցմունք արդեն տվել է, քանի որ վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, առերեսվել է Սանասարյանի հետ և եթե կանչեն դատարան, ապա կգնա և նույնը կասի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ