23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Անսահման է մարդկային ստորությունը: Կարեւոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ ես ասում…

Արձագանքը նույնն է՝ վիրավորանք, հայհոյանք…

Դե հասկանալի է՝ հրահանգ է տրված, կատարում են…

Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից՝ երկակի ստանդարտներ կիրառելով արդարության, արդարադատության եւ օրինականության հարցերում…

Խոսում են հանդուրժողականության մասին՝ չհանդուրժելով իրենցից դուրս ոչ մեկին…

Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է…

Վենետիկն ապտակում է, Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, թուրքը սպառնում ու կրակում…

Մանկավարժը, գիտնականը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը դեռ խարխափում են աղքատության ճիրաններում, մինչդեռ մի քանիսը շարունակում են օդում եւ ցամաքում վայելել կյանքը՝ ներքուստ ծաղրելով հավատավոր ժողովրդին…

Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ