23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սկանդալային գաղտնալսման գլխավոր հերոս ՀՔԾ պետի պարզաբանումները ՍԴ նախագահի հարցաքննության շուրջ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է սկանդալային գաղտնալսումներից հանրությանը հայտնի, Յուրի Խաչատուրովին մի քանի օր կալանքի տակ պահելու եւ «խելքը գլուխը բերելու » հրահանգիչ, «ընկեր ջան», ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման մասին հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով»:

Հարցին, թե ինչու՞ եք Արսեն Բաբայնաին զրկել հաղորդակցությունից և ինչու՞ է որոշվել խափանման միջոց ընտրելու համար դատարանին միջնորդել կալանավորումը, Սասուն խաչատրյանն ասաց.

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում և նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»:

ՀՔԾ պետի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանը հրաժարական տալ-չտալը կապ չունի Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ