23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի Թամամը ցուցմունք է տվել, որի դիմաց «ջրից չոր է դուրս եկել»: Բացառիկ տեղեկություններ. Ժողովուրդ

ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար:

Այս քրգործում հիշատակվում են նաեւ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամայանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անունները:

Օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է ՀՔԾ-ն բացել կծիկը: Ըստ իրավապահների շրջանում պտտվող լուրերի` Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ու կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել:

Եւ, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել: Թամամյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Իմ տեղը հարմար չէ… հետո»`անջատելով հեռախոսը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ