Սկանդալ: Արման Բաբաջանյանի անունը հետախուզական ծառայություններ մատուցող ընկերության ինֆորմատորների ցանկում. գրում է Ankakh.com
Ankakh.com-ը սկանդալային բացահայտում է ներկայացրել ԱԺ պատգամավոր, ԱԺ ԼՀ խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանի վերաբերյալ:Այսպես, 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում:
Էլ. նամակների ամսաթվերը ընկած են 2004թ. հուլիսից մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը և բացահայտում են այն անհատների ցանկը, որոնք աշխատել են այդ ընկերության համար: Ընկերությունը, որը ներկայանում է որպես հետախուզական հրատարակչություն, սակայն իրականում մատուցում է գաղտնի հետախուզական ծառայություններ, այնպիսի հսկայական կորպորացիաների ինչպիսին Bhopal’s Dow քիմիական ընկերությունն է, Lockheed Martin, Northrop Grumman, Raytheon, ինչպես նայև պետական մարմինների, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը, ԱՄՆ Ծովային ուժերը և ԱՄՆ Պաշտպանության հետախուզությունը: Էլ.նամակները բացահայտում են Ստրատֆորի ինֆորմատորների ցանցը, նրանց վճարման համակարգը, փողի լվացման մեխանիզմները և օգտագործվող հոգեբանական մեթոդները:
WikiLeaks-ը այս հրապարակմանը կցել էր մի ցուցակ, որը ներառում է այն բոլոր մարդկանց անուն ազգանունները և էլ. հասցեները, որոնք եղել են Ստրատֆոր ընկերության գործակալները և շարունակաբար գաղտին տեղեկատվություն են տրամադրել նրան: Նրանց ցանկում է նաև այսօր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հղումը՝ https://wikileaks.org/gifiles/docs/35/3510740_lists-for-monday-campaign-winback-and-additions-to-the-last.html?fbclid=IwAR2H_55H0ZEsoAG8nlo3vKFK0-NJzbT2paUNVK0UhCVWfChlhpDe8T6j4Hw#
“[email protected]”,”Arman”,”Babajanyan”,”Individual”