23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

««Ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի շրջանակներում Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման». փաստաբանն ահազանգում է

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի եւ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովի պաշտպան փաստաբան Մհեր Հակոբյանը նշում է, որ այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 28-ից ապօրինի զրկված է ազատությունից իր վստահորդը: Այդ գործի վերաբերյալ փաստաբանը հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

 «Սիրելի հայրենակիցներ, բանական եւ ադեկվատ մարդիկ, ցանկանում եմ Ձեր բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեր երկրում տեղի ունեցող եւս մեկ անարդարության վրա, որն անմիջական առնչություն ունի վերջին օրերին ԶԼՄ-ներով լայն քննարկման առարկա հանդիսացող, այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի հետ։ Մասնավորապես, այդ «օպերացիայի» շրջանակում ապօրինի կալանավորված է Տիգրան Տեր-Հարությունովը, ում առաջադրված մեղադրանքը, որն արհեստականորեն որակվել է որպես ծանր հանցագործություն, ի վիճակի չեն վերծանելու նույնիսկ բրիտանացի գիտնականները։ Ընդ որում, Տիգրան Տեր-Հարությունովին մեղադրանք է առաջադրվել իր բնույթով խորհրդատավական նշանակություն ունեցող փաստաթուղթ ենթադրաբար կազմելու եւ տրամադրելու միջոցով միայն քննիչի մտքում գոյություն ունեցող անձանց օժանդակելու համար։ Այսինքն, անձին մեղադրանք է առաջադրվել «հանցագործին» օժանդակելու համար, սակայն այդ հանցագործի անձը մինչ օրս հայտնի չէ։

Անկախ առաջադրված մեղադրանքից Տիգրան Տեր-Հարությունովը բնութագրվում է բացառապես դրական, նախկինում դատված չի եղել, խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները՝ 3 եւ 5 տարեկան, ունի մշտական բնակության վայր ու կայուն սոցիալական կապեր, մշտական աշխատանք, ու թեեւ նրա նկատմամբ շուրջ վեց ամիս փաստացի իրականացվում է քրեական հետապնդում, սակայն նա սեփական նախաձեռնությամբ մասնակցել է բոլոր քննչական եւ դատավարական գործողություններին, քրեական գործի նյութերի նախապատրաստության փուլում բացատրություն է տվել, քննիչի հեռախոսազանգի հիման վրա առանց որեւէ դատավարական կարգավիճակի մատնանշման ու ծանուցագրի, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, որպես կասկածյալ եւ մեղադրյալ տվել է մանրակրկիտ ցուցմունքներ, պատասխանել է քննիչի բոլոր հարցերին, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, որեւէ կերպ քրեական գործի քննությանը չի խոչընդոտել, սակայն, անկախ այս հանգամանքներից, վերջինս խարդախությամբ ձերբակալվել է եւ այնուհետեւ ապօրինի կալանավորվել, որի նպատակը որքան հնարավոր է երկար անձին անազատության մեջ պահելն է՝ «խելքը գլուխը հավաքելու համար»։ Այդ մասին է վկայում նաեւ այն, որ, օրինակ՝ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպանության կողմի հոկտեմբերի 4-ի միջնորդության քննարկումը հետաձգվել եւ նշանակվել է նոյեմբերի 20-ին՝ կալանքի ժամկետը լրանալուց 8-օր առաջ, երբ արդեն ներկայացված կլինի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի հերթական «շաբլոնային» միջնորդությունը։

Հաշվի չի առնվել նույնիսկ այն հանգամանքը, որ Տիգրան Տեր-Հարությունովը ֆիզիկապես վատառողջ է, մասնավորապես՝ նրա մոտ առկա է հաշմանդամության 2-րդ կարգի տրամադրման համար հիմք հանդիսացող աջակողմյան խլություն (100%), ձախակողմյան ծանրալսություն։ Նման պայմաններում վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը ոչ այլ ինչ է քան պատիժ, որը նշանակում է, որ Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման։

Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին իրենց աջակցությունը ցուցաբերել ազատելու Տիգրան Տեր-Հարությունովին ու վերականգնելու արդարությունը»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ