Քոթանջյանի որդու համար երաշխավորել են պատգամավորները.shamshyan.com
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/qotanz_1402904507.jpg)
Ըստ Shamshyan.com-ի, շաբաթ՝ հունիսի 14-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի կողմից ազատ է արձակվել Երեւանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ, վերջինիս պատկանող “Սամարկ” տպարանի տնօրեն, Երեւանի Պարույր Սեւակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին:
Ինչպես կայքին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 7-ին իր մոտ եղած ապօրինի, առանց, գործարանային համարի “Մակարով” տեսակի ատրճանակից կրակոցներ արձակելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ քննչական մարմինը, երբ պատրաստվելիս է եղել՝ դիմելու Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, անգամ քննիչը դատարանում սպասելիս է եղել, որպեսզի այնտեղ բերեն Ս. Քոթանջյանին, դատարանից նրան անակնկալ կերպով հայտնելեն, որ դռնփակ դատական նիստ տեղի չի ունենալու:
Ֆոտոլրագրողի տեղեկություննորվ՝ Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը երաշխավորագիր են ներկայացրել քննիչին, ինչից հետո Ս. Քոթանջյանը մինչեւ նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաեւ կռվի մյուս մասնակիցները:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: