01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նոր Հայաստանի «պադավատապետությունը» . Փաստ

Չնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլեւս ակտուալ չէ, որովհետեւ, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին:

Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է: Թերթի տեղեկություններով, ավտոպարկի թարմացման, նոր ավտոմեքենաների ձեռքբերման եւ քանակի ավելացման խնդրանքով դիմումները կառավարությունում ավելացել են: 

Գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն հաջորդ տարվա բյուջեով նոր, առավել շքեղ մեքենաներ ստանալ:

Դե, շքեղության առումով հետ չի մնում նաեւ վարչապետ Փաշինյանը… Մամուլն արդեն գրել է, որ նա եւս ձեռք է բերել նոր, գերժամանակակից, չափազանց թանկարժեք «պադավատ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ