Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ:Բազմազավակ մայրը չգիտի`ինչպես դուրս գալ սրա տակից
Հինգ անչափահաս երեխա, հիվանդ ամուսին, սոցիալական ծանր պայմաններ։ Այսպես է իր առօրյան բնութագրում բազմազավակ մայր՝ Ռոզա Ադամյանը։ Ռոզայի խոսքով՝ ինքը չի կարող աշխատել, քանի որ երեխաները փոքր են, ո՞վ խնամի, իսկ ամուսինը ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի,վերջինս ևս ունակ չէ աշխատել։
Նրանց առաջնեկն ընդամենը ՝ 5 տարեկան է փոքրըՙ մի քանի ամսական։ Տարիներ առաջ նրանց, որպես անապահով ընտանիք պետությունն անտոկոս վարկ է տրամադրել 8000 ԱՄՆ դոլար ,որ կարողանան տնակից դուրս գալ,կառուցել տուն։ «Երեխաներիս չեմ կարողանում պահել, պամպերս, կաթ չեմ հասցնում… ամուսինս թոշակի համար դիմեցՙ մերժեցին,եկեք տեսեք ինչ վիճակում է»: Նրա խոսքով՝ ամուսնուն շտապ վիրահատություն է հարկավոր ,իսկ բժիշկներն առանց գումարի ոչինչ չեն անում։Ընտանիքն ապրում էՙ Խարբերդի ամառանոցում, պետությունից ստանում ընդամենը՝ 55000-դրամ նպաստ։
Իսկ ինչպես գիտենք ՀՀ-ում կամ պետք է նպաստ ,կամ թոշակ ստանալ երկուսը մեկում անհնար է,բայց կասեք , ինչպե՞ս ապրեն հիվանդները,մարդիկ,ովքեր ունակ չեն տեղաշարժվելու,քայլելու,խոսելու։ Կան բազմաթիվ անապահովներ, ովքեր կարող են, բայց չեն ուզում աշխատել, այս ընտանիքում պատկերն այլ է, մարդիկ շատ են ուզում բայց չեն կարող…
Հիվանդ ամուսին, անչափահաս երեխաներ, կենցաղային բազում հոգսեր։ Կին, ով չգիտի միայնակ ինչպես այս ամենի տակից դուրս գալ։
Աղբյուրը`Իրավունք
Հայկ Գևորգյան