09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վատն է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ. գեներալը մանրամասնեց /վիդեո/

ՀՀ  ԶՈւ սպառազինության վարչության պետ,գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը այն մարդկանցից է, ովքեր բարձր են գնահատում իրենց առաքելությունը: Գեներալը գտնում է, որ ամեն մարդ պիտի հավատարիմ լինի իր կոչմանը և միայն այդ դեպքում ամեն բան իր տեղում կհայտնվի:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Չիլինգարյանը անկեղծացավ.”Իմ դաստիարակության համար առաջին հերթին ես պարտական եմ իմ ծնողներին և հետո իմ հայրենիքին, այն վայրին ուր ես ծնվել ու մեծացել եմ”:

Մելս Չիլինգարյանը դպրոցական տարիներին երազում էր իրավաբան դառնալ, ուզում էր լինել կարգ ու կանոն պահպանողի կողքին: Հետո իրավաբան դարձավ ու զորակոչվեց բանակ: Չիլինգարյանը արդեն 37 տարի ծառայում է և իր փոխանցմամբ գտել է իր իրական կոչումը, այսինքն՝ լինել զինվորական ու ծառայել հայրենիքին:

“Երիտասարդ տարիներին չէին մտածում կամ պատկերացնում, որ գեներալ դառնամ, բացի նրանից, որ ունենամ իմ ազատ ու անկախ պետությունը, երազում էի Հայաստանի զինված ուժերի հզորացման մասին”,-ասաց Չիլինգարյանը:

Նա հիշեց ռուսական դարձվածքը.”Վատն է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ