03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նեղ տաբատները մեծ վտանգ են ներկայացնում տղամարդկանց համար

Նեղ տաբատները վտանգավոր են տղամարդկանց առողջության համար, պնդում են բրիտանացի գիտնականները: Բժիշկները խուճապահար հայտարարում են` նեղ հագուստը ոչ միայն անհարմարավետություն է, այլ նաեւ ռիսկի գործոն, քանի որ մարմնի ինտիմ մասերում արյան շրջանառության խախտումը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

“Ըստ ստացված տվյալների` բրիտանացի տղամարդկանց 40 տոկոսը նախընտրությունը տալիս է մոդայիկ հագուստին` արհամարհելով հարմարավետության եւ անվտանգության հասկացությունները: Դա շատ վտանգավոր տենդենց է”,-նշում է հետազոտության ղեկավար, բժշկուհի Հիլլարի Ջոնսը:

Բժիշկները նշել են նաեւ, որ յուրաքանչյուր 2-րդ բրիտանացին անհարմարավետություն է զգում նեղ տաբատ հագնելով: Յուրաքանչյուր 10-երորդ հետազոտված տղամարդու մոտ հայտնաբերվել է խրոնիկ անհարամարավետություն աճուկի մասում, յուրաքանչյուր 5-րդի մոտ ձվարանների տեղաշարժում կա, ինչի հետեւանքով կարող է փտախտ առաջանալ:

Բացի այդ, հետույքի գեղեցիկ ձեւն ընդգծելու ցանկությունը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակազրկման եւ պոտենցիայի նվազման: Այս մասին բժիշկները խստորեն զգուշացնում են տղամարդկանց: Այդ պատճառով էլ հագուստ ընտրելիս հարկավոր է մտածել այդ ընտրության հետեւանքների մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ