23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանին պետք է կանչել քննիչ հանձնաժողով: Ապրիլյան պատերազմի մասին ամենակարեւոր տեղեկությունը հայտնել է վարչապետը /տեսանյութ/

Աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հարցով, որտեղ դու հաղթել ես. Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծմանը`հավելելով, թե այդ հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է.

«Մամուլից տեղեկացա, որ այդ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը քննության առարկա դարձնել: Ես հանձնաժողովին խորհուրդ եմ տալիս, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական սոխակներն են, հրավիրեն Նիկոլ Փաշինյանին եւ պարտադրեն, որ նա տեղեկության տա հանրությանը, որ երբ ժամանակին հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու մասին, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնության, այդ տեղեկությունները որտեղի՞ց նրան: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա պայմանավորված պատերազմ էր՝ Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու համար»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ եթե այսքան ժամանակ հանձնաժողովը Փաշինյանին չի կանչել պարզաբանումներ տալու, դա նշանակում է, որ այդ հանձնաժողովի գործունեությունը ֆարս է:

«Նշանակում է՝ իրենց նպատակը մեկն է՝ ստվեր գցել հաղթանակի վրա եւ ամեն ինչ անել, որ ամեն ինչ բարդեն նախկին իշխանության վրա: Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգա, թե չի գա: Սերժ Սարգսյանը հանրությունից որեւէ թաքցնելու բան չունի: Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ