12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Դատական իշխանությունը մեր երկրում գրեթե զրոյացրել են․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը:

Դատական իշխանության ինքնուրույնության (ինքնուրույնության, այլ ոչ թե անկախության) վերջին բաստիոններից էր վերաքննիչ քրեական դատարանը: Այս գործի քննությունը ցույց կտա, թե արդյոք «Նոր Հայաստանում» առհասարակ հնարավոր է ինքնուրույն դատարանի գոյությունը, թե՝ ոչ:

Ցավով պետք է նշեմ, որ մի քանի դատավորների նկատմամբ համացանցային հարձակումները, ինչպես նաև ակնհայտ անհիմն քրեական հետապնդումները, գրեթե զրոյացրել են դատական իշխանությունը մեր երկրում: Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ