Դոն Պիպոն Ամանորը նշել է Ծառուկյանի հետ.նա քրեական հեղինակություն չէ՞
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arm138841758782_1402738181.jpg)
Քրեագետ Սերգեյ Գալոյանը անդրադարձել է լրատվամիջոցների կողմից, որպես քրեական աշխարի խոշոր հեղինակություն ներկայացվող Դոն Պիպոյին:
Գալոյանը նկատել է, որ Դոն Պիպոյի անունը հայ հասարակությանը ներկայացվեց հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Իտալիայում ունեցած հանդիպումների պահով:
“Նշենք, որ Ծառուկյանը պարգևատրվեց Իտալական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և այլն և այլն: Ծառուկյանը և Դոն Պիպոն 2013 թվականի Ամանորը միասին են անցկացրել Նիցցայում: Սա իմիջայլոց… Ես սկսեցի ինֆորմացիաների հոսքից հետո Դոն Պիպոյին վերաբերվող նյութեր փնտրել: Եւ գիտեք ինչքան եմ գտել, մեր տեղականը թողած ամենաքիչը մի 20 ինֆորմացիա եմ գտել իտալական մամուլում: Դոն Պիպոն, որին ես չեմ ճանաչում սկսեց իմ մոտ մի քիչ ուրիշ տեսքով երևալ: Արթուր Ասատրյանը, որը որ 2005 թվականից ապրում է Իտալիայում,իր ընտանիքի հետ միասին՝ կնոջ և երկու աղջիկների, ավելի շատ հայտնի է իշխանությունների հետ ունեցած իր կապերով և բարեգործություններո”,-նշել է քրեագետը:
Գալոյանը ուսումնասիրել է Իտալական մամուլում եղած տեղեկությունները և պարզել, որ Դոն Պիպոն ոչ մի կապ չունի քրեական աշխարհի հետ, նա անգամ շատ հզոր՝ 3 մետրանոց խաչքար է կառուցել Հռոմի կենտրոնում և նվիրել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրա դիտարկմամբ Դոն Պիպոն թեև քրեական հեղինակություն չէ, բայց կարողանում է շատ լուրջ հարցեր լուծել և նստել Ծառուկյանի կողքին: