27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուրախալի փաստ է տեսնել արցախցիների շարունակական նվիրումը խաղաղ ժողովրդավարությանը. կոնգրեսական

ԱՄՆ-ի Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեն եւ Էդ Ռոյսը շնորհավորական ուղերձ են հղել հուլիսի 19-ին ԼՂՀ  նախագահական ընտրությունների կայացման կապակցությամբ:

Փալոնեն մասնավորապես նշել է. “Որպես ամերիկյան Կոնգրեսի հայերին աջակցող հանձնախմբի համանախագահ, շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների կապակցությամբ: Հուլիսի 19-ը Արցախի ժողովրդի ժողովրդավարական ազատության եւ անկախության պատմության մեջ եւս մեկ կարեւոր օր էր: Ուրախալի փաստ է տեսնել նրանց շարունակական նվիրումը խաղաղ ժողովրդավարությանը”:

“Մենք միանում ենք Ֆրենք Փալոնեին եւ Էդ Ռոյսին եւ ողջունում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, քանի որ նրանք օգտագործեցին իրեց իրավունքը` ինքնուրույն ընտրելու սեփական կառավարությունը` ժողովրդավարական ընտրությունների միջոցով”,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ