09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է առաջին եռամսյակը կոչվում դեկտեմբեր, հունվար, փետրվար. կառավարությունից Մանուկյանին չպատասխանեցին

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Կառավարության որոշումների հետևից չեն հասցնում հասնել, բացահայտել. ՛՛Գազը, հոսանքը, Սևանը, Կասկադը, իսկապես չի հերիքում ժամանակը։ Մենք գազի հանձնաժողովում նայում էինք գազի, հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, որովեհտև ունենք այսպիսի պաշտոնական թիվ, որ գազի թանակցումը 1,2 դրամով պետք է թանկացներ էլեկտրական հոսանքի գինը, այս էինք քննարկում, հանկարծ նոր գույժ եկավ, որ 4 դրամ էլ դրա վրայից պետք է ավելանա, երբ դեռ հինը չենք հասցրել ավարտել։ Իսկապես տեմպի խնդիր կա, էնքան արագ եք հասցնում փոխել, որ նորը գալիս՝ հինը ծածկում է՛՛,-հայտարարեց Մանուկյանը:

Նա նշեց, թե նույն բանը գազի հետ կապված ճշտելու կարիք ունեն։ ՛՛Առաջին եռամսյակի պաշտոնական թվերի մեջ նայում եմ և տեսնում եմ, որ Հայաստանը ՌԴ-ից ստացել է 845 մլն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 մլն դոլար։ Զանգում եմ պատկան մարմիններին, ասում են՝ բացառվում է այդպիսի բան, չի կարող այդպես լինել։ Հաջորդ օրը լինքը ուղարկում եմ, ասում եմ՝ բացեք այս տեքստը, ասում են իսկ կարո՞ղ է դա անցյալ տարվա այն պարտքը, որ 300մլն դոլար պետք է մուծեինք, դրանով է գնում, հետո ճշտում են, որ էտ էլ չի , հետո տալիս են պատասխան, որ առաջին եռամսյակ գրածը նշանակում է դեկտեմբեր, հունվար, փետրվար, առանց մի բան գունավորելու եմ ասում, որ պաշտոնական զեկույցների մեջ առաջին եռամսյանկը 2014թ-ի նշանակում է դեկտեմեբր հունվար փետրվար՛՛,-ասաց նա։

Արամ Մանուկյանը նշեց, թե այս ձևով էլ գումարում են ու լրիվ ուրիշ ՛՛կազուսի առաջ են կանգնում՛՛։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե Կառավարությունը խնդրում է գրավոր պառասխանել։ Արամ Մանուկյանի արձագանքը դահլիճից չլսվեց, սակայն պատգամավոների ծիծաղը և ԱԺ նախագահի հարցը, թե ՛՛չէ՞՛՛ հուշում էր, որ ՀԱԿ պատգամավորը պատասխան էր ուզում։ Գալուստ Սահակյանը համառեց. ՛՛Գրավոր կարձագանքեն՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ